ՀայաստանՍոցիալական

Ճանապարհային տեսախցիկները կգրանցեն վարորդի ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը

Ճանապարհային տեսախցիկները կարձանագրեն նաև մեքենաների սրահի հետ կապված խնդիրները։ Սրա մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

2025 թվական պետբյուջեից ՆԳ նախարարությանը կտրամադրվի 105 մլրդ դրամ։ Դրանից 99.1 մլրդ դրամը կուղղվի ընթացիկ ծախսերին, իսկ 5.9 մլրդ դրամը` կապիտալ ծախսերին: 

Նախատեսվում է ներդնել նոր համակարգ։ Ճանապարհային տեսախցիկները կարձանագրեն վարորդի ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը։ Վարորդները պարտադիր պետք է ունենան մանկական նստատեղեր։

ՆԳ նախարարությունը 2025 թվականին կիրականացնի 6 ծրագիր` 22 քաղաքականության միջոցառմամբ: