
Երևանում կայացել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիր մարզերում» ծրագրի միջոցառումը
Հոկտեմբերի 31-ին Երևանում կայացել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մեկնարկային միջոցառումը։ Ծրագրի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում, աջակցել Արարատի և Արմավիրի մարզերի ֆերմերներին և շահագրգիռ կողմերին:
Ծրագիրը հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից, որի արդյունքում ոռոգման համակարգերի արդիականացումը և բարելավումը կբարձրացնեն գյուղատնտեսության արդյունավետությունը՝ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը, — ընդգծել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական Միությունն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը։ Ծրագիրը կնպաստի ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նորարարարական կայուն մեխանիզմների ներդրմանը, ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրեր առաջարկելուն և տարբեր մշակաբույսերի մշակման ընդլայնմանը։
Նոր տեխնոլոգիաների և համակարգերի կիրառմամբ ոռոգման ծրագիրը նախատեսվում է փորձնական տարբերակով իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 2000 հեկտար հողատարածքի վրա։