Հայաստան

Անձնական մեքենա ունեցողները դժգոհ են, տրանսպորտից օգտվողները՝ գոհ․ նոր ավտոբուսային գիծը ծանրաբեռնում է քաղաքը

Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց, այնուհետև Բեյրութի, Արգիշտիի և Իտալիայի փողոցներ առանձնացված նոր ավտոբուսային գիծը երթևեկության դժվարություններ է առաջացրել անձնական մեքենաներով վարորդների համար։ Շատ վարորդներ նշում են՝ խցանումներ են առաջանում հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին։ Վարորդներից մեկն էլ, որ 20 տարուց ավելի մեքենայի ղեկին է, շեշտեց` ճանապարհներն այդքան ծանրաբեռնված երբևէ չեն եղել։

Կարդա ավելին

Կաթնամթերքի նոր կանոնները խախտվում են. ի՞նչ պիտի իմանա սպառողը

Կաթնամթերքի վաճառքի արդեն մոտ 2 ամիս գործող նոր կարգն իրականացվում է խախտումներով։ Մեծ և փոքր խանութների դարակաշարերում դեռևս առանձնացված չեն առանց և կաթնայուղի փոխարինիչով կաթնամթերքը:

Կարդա ավելին

Ի՞նչ է «Հայաստանի հաջողության մոդելը» և ինչո՞ւ է կառավարությունը դրա համար 65 միլիոն դրամ տրամադրել

Հայաստանի կառավարությունը վերջերս ավելի քան 65 միլիոն դրամ է տրամադրել, որպեսզի մշակվի մի ռազմավարություն, որը կոչվում է «Հայաստանի հաջողության մոդել»։ Այն ուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, նոր մարտահրավերներին դիմակայելուն և ազգային առաջնահերթություններին համահունչ նորարարական համակարգ ստեղծելուն։

Կարդա ավելին

Փաշինյանը դատի է տվել «Հրապարակ»-ին․ վարչապետը պահանջում է հերքում և 1 միլիոն դրամ փոխհատուցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ նշելով, որ վերջինիս հրապարակած հոդվածում տեղ գտած մի շարք ձևակերպումներ զրպարտություն են իր հասցեին։ Վարչապետը պահանջում է հրապարակավ հերքել այդ տեղեկությունները և որպես ոչ նյութական վնաս՝ վճարել 1 միլիոն դրամ։

Կարդա ավելին

Խորհրդավոր առևանգում Կոտայքում․ օտարերկրացին անհետացել է հյուրատնից, կա սպանության կասկած

Հուլիսի 5-ին Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի ունեցած տարօրինակ ու մտահոգիչ դեպքը օրեցօր ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Ըստ իրավապահների նախնական տեղեկությունների՝ գյուղի հյուրատներից մեկում բնակվող օտարերկրյա քաղաքացուն, իբր, առևանգել են։ Սակայն ամենասարսափելին այն է, որ կան կասկածներ՝ նա արդեն սպանված է եղել, երբ փորձել են տեղափոխել նրա դին։

Կարդա ավելին

Վաղ առավոտյան վթար Երևանում․ 31 համարի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից

Այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան, Երևանի կենտրոնական հատվածներից մեկում տեղի է ունեցել ավտովթար՝ ուղևորափոխադրող ավտոբուսի մասնակցությամբ։ Ժամը 09:00-ի սահմաններում թիվ 31 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսը, որը շարժվում էր Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա, Գայի պողոտայի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Ավտոբուսը բախվել է սկզբում բետոնե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը։

Կարդա ավելին

Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 07:48-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ստորգետնյա

Կարդա ավելին

Դատարանը մասնակիորեն բավարարել է Երևանի քաղաքապետի հոր դեմ ներկայացված հայցը

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հուլիսի 4-ին մասնակի բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ։

Կարդա ավելին