Տնտեսություն

Հայաստանը 2027-ին կհյուրընկալի COP12-ը

Նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 11-րդ համաժողովում Հայաստանն ընտրվել է 2027 թվականին կայանալիք Կոնվենցիայի 12-րդ համաժողովի (COP12) հյուրընկալող երկիր։ Հայաստանը կընդունի նաև Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը։

Կարդա ավելին

Սևանա լճում սիգի որսը դժվարանում է

2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է սիգի արդյունագործական որսը: Այս սահմանափակումը նպատակ ունի պաշտպանելու լճի կենսաբազմազանությունը և խթանելու սիգի բնական վերարտադրությունը՝ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն վերականգնում։

Կարդա ավելին

Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո ՀԷՑ-ը մարել է 20 մլն դոլարի վարկային պարտավորություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաշխման լիցենզիան դադարեցվելուց հետո ընկերությունը շարունակել է աշխատանքը ժամանակավոր կառավարչի ղեկավարությամբ՝ իրականացնելով ընթացիկ մոտեցումները և կատարելով

Կարդա ավելին

Մայրաքաղաքը թարմացնում է տրանսպորտային պարկը

Երևանի քաղաքապետարանը գնել է 12 մետրանոց 45 նոր տրոլեյբուս, որոնք մայրաքաղաք կհասնեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում։ Այս մասին Ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ տրոլեյբուսների համար կանխավճարն արդեն փոխանցվել է, իսկ տրանսպորտային բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու։

Կարդա ավելին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը զրկվեց լիցենզիայից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 17-ի նիստում որոշեց դադարեցնել ՀԷՑ ընկերության լիցենզիան։ Սա ՀԾԿՀ–ի՝ արդեն մի քանի օր ընթացող քննարկումների շարունակությունն էր։

Կարդա ավելին

Ցորենի խմբաքանակներում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել

Պետական վերահսկողության շրջանակում իրականացվել են Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ։ Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։

Կարդա ավելին

45 հազար դրամ պետական տուրք է նախատեսվում սահմանել մետաղական ամրանների ներմուծման համար

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 12-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով նախատեսվում

Կարդա ավելին