Կրթություն

Արցախից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատություններում սովորողները վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության դեկտեմբերի 12-ի որոշմամբ պետբյուջեից հատկացումներ կլինեն Արցախից բռնի տեղահանված նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացողների համար։ Նրանց վարձը կփոխհատուցի Կառավարությունը։

Կարդա ավելին

Նպաստից կարող են զրկվել այն ընտանիքները, որոնք իրենց երեխաներին դպրոց չեն տանի

Առաջարկվում է նպաստից զրկել նպաստառու այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանելուց։ Սրա մասին ասել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը։

Կարդա ավելին

Հայտնի է շրջանավարտների և դիմորդների համար միասնական քննությունների հայտագրման գործընթացի մեկնարկը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:

Կարդա ավելին

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հայոց պատմություն» առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու՝ պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մոտեցումը։

Կարդա ավելին

Դպրոցներում դասասենյակները պիտի ձևավորվեն միայն Կառավարության ստանդարտներով

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է Զինված ուժերում այս պահին ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան։

Կարդա ավելին