ՀայաստանՏնտեսություն

2025-ից հետո 0% մաքսատուրք կգործի Էլեկտրական շարժիչով մեքենաների համար

ՊԵԿ-ը (Պետական եկամուտների կոմիտե) քննարկում է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների շահագործողները կարող են կորցնել 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան։

Շահագործողները եթե ներմուծել են էլեկտրական տրանսպորտային միջոցներ, որոնք թողարկվել են 2022 թվականի դեկտեմբերի 31-ից առաջ, ապա պետք է դրանք անմիջապես ներկայացնեն մաքսային ձևակերպման։ 

Դա հատկապես կարևոր է, քանի որ 2025 թվականից սկսած 0 տոկոս մաքսատուրքը միայն այն տրանսպորտային միջոցների վրա է կիրառվելու, որոնք թողարկվել են 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։

Եթե դրանք մինչ այդ ժամկետը (2022 թ․ դեկտեմբերի 31) թողարկված են, ապա պետք է արագ կատարեն մաքսային ձևակերպում՝ խուսափելու հավելյալ ֆինանսական ծախսերից, որոնք կարող են առաջանալ հետագայում։

2025 թվականին 8000 էլեկտրամոբիլ կարող է Հայաստան ներմուծվել առանց մաքսատուրքի։