Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 1600 մարդ
Լիբանանի կառավարության Արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է, թե նախորդ տարվա հոկտեմբերի 8-ից զոհվել է 1640 մարդ, այդ թվում՝ 104 երեխա և 194 կին, իսկ 8408-ը՝ վիրավորվել։
Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում 216 օդային հարձակում է տեղի ունեցել։
Այս պահին 777 ապաստարաններում կա 116․100 տեղահանված մարդ։
Սեպտեմբերի 23-ից ի վեր Սիրիայի տարածք սահմանը հատել է շուրջ 36․188 սիրիացի և 41․307 լիբանանցի։
Իսրայելական բանակը նաև հայտնել է, որ սպանել է «Հըզբոլլահի» ավելի քան 20 տարբեր աստիճանի անդամների ուրբաթ օրը։ Սպանվել է նաև խմբավորման ղեկավար Հասան Նասրալլահը: