ԱշխարհՌազմական

«Հըզբոլլահն» ընտրել է խմբավորման նոր առաջնորդի

Al Arabiya-ն հայտնում է, որ Հասան Նասրալլայի փոխարեն «Հըզբոլլահի» առաջնորդ է նշանակվել Հաշեմ Սաֆիեդդինը։

Սաֆիեդդինը Նասրալլայի զարմիկն է, նա մինչ այս գլխավորել է խմբավորման գործադիր խորհուրդը։ 

Սաֆիեդդինը աստվածաբանություն է սովորել Հասան Նասրալլայի հետ։ Նրա ընտանիքը լավ հարգված է շիա շրջանակներում։ Նրա եղբայրը՝ Աբդուլլահը, ներկայացնում է «Հըզբոլլահն» Իրանում, իսկ որդին՝ Ռեդհան, ամուսնացած է հանգուցյալ Ղասեմ Սոլեյմանիի դստեր հետ՝ 2020 թվականին ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով սպանված իրանցի գեներալի։

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան նրան ճանաչել են որպես ահաբեկիչ և պատժամիջոցներ կիրառել նրա դեմ: