Լիբանան ներխուժելուց հետո Իսրայելը հայտարարել է առաջին զոհի մասին
Լիբանան ցամաքային ներխուժումից անցել է երկու օր և այն ուղեկցվել էր սահմանի մոտ «Հըզբոլլահի» թունելների ճեղքմամբ։
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանան ցամաքային ներխուժումից հետո հայտարարել է առաջին զոհի մասին։
Ըստ այդմ՝ 22-ամյա կապիտան Էյտան Յիցհակ Օսթերը զոհվել է Լիբանանում մարտերի ժամանակ։
«Հըզբոլլահ»-ի լրատվական գրասենյակի ղեկավար Մուհամմադ Աֆիֆը Բեյրութի հարավային արվարձանում կուսակցության կազմակերպած շրջագայության ժամանակ հայտարարել է, որ այսօրվա մարտերում իսրայելական շարքերում մահացածների թիվը մեծ է։
Շուշան Ասրյան