Day: 16/12/2024

ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը

ԵԱՏՄ–ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը: Սրա մասին հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։ Փոխնախարարը նշել է՝ երբ սկսել է Հայաստանը անդամակցել ԵԱՏՄ-ին (2014 թվականի հոկտեմբերին), արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմել է 300 մլն դոլար։ Թիվը շուրջ 35 անգամ աճել է 10 տարիների ընթացքում։

Կարդա ավելին

Ծխախոտը շարունակում է մնալ մարդկանց առօրյայում․ օրենքն ազդո՞ւմ է, որ մարդիկ չծխեն

Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։

Կարդա ավելին

400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով բեռնված բեռնատարը այրվել է

Դեկտեմբերի 16-ին` ժամը 15։00-ի սահմաններում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար:

Կարդա ավելին

Շառլ Ազնավուրի 100-ամյակի օրը Երևանում կտեղադրվի շանսոնյեի հուշարձանը

Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 22-ին։ Սրա մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

Կարդա ավելին

«Գումի» շուկայից ձերբակալված 2 անձ դեռ անազատության մեջ է

Երևանի «Գումի» շուկայում դեկտեմբերի 13-ին լարված իրավիճակ էր վաղ առավոտից։ Մսավաճառների գործունեությունը վերահսկելու նպատակով ՍԱՏՄ ներկայացուցիչները եկել էին շուկա։ Նրանք առգրավել էին շուրջ 1 տոննա միս։ Նշում էին, որ վաճառքն իրականացվում է նորմերի խախտումներով։

Կարդա ավելին