Day: 25/12/2024

Հայաստանը նախատեսում է 2025 թվականին եվրոբոնդ թողարկել. ի՞նչ է այն

Հայաստանը նախատեսում է 2025 թվականին եվրոբոնդ թողարկել։ Դրա համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սրա մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Կարդա ավելին

Հայաստանում շինարարության ծավալը կազմել է 567 մլրդ դրամ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.4 %։ Տվյալները հրապարակված են Հայաստանի Վիճակագրական կոմիտեի կայքում։

Կարդա ավելին

Ռուսաստանին զենքի համար վճարած միջոցները Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակ կդառնա՞

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսել է Ռուսաստանի կողմից չմատակարարված զենքի մասին, ինչպես նաև անդրադարձել է Ռուսաստանի հետ երկխոսություն կա երկկողմ պարտավորությունների շրջանակում առաջացած պարտքը հաշվանցելու մասին։

Կարդա ավելին

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը 2024 թվականի արդյունքներից գոհ է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ասուլիսի ընթացքում ամփոփել է 2024 թվականը։ Ըստ գլխավոր մարզչի՝ տարին մեդալաշատ էր ու հաջողված, քանի որ Հայաստանը 5 խոշոր մրցաշարի է մասնակցել։ Այդ մրցաշարերից 136 մեդալով են վերադարձել հայրենիք մարզիկները։ Ալավերդյանը հավելեց, որ տարին հաջող էր նաև այն պատճառով, որ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում։

Կարդա ավելին

Պահանջներին չհամապատասխանող մի քանի բենզալցակայններ տուգանվել են շուրջ 270 միլիոն դրամով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է պահանջներին չհամապատասխանող բենզալցակայններին բենզին իրացնելու պատճառով։ Սրա մասին հայտնում են հենց ՄՊՀ-ից։

Կարդա ավելին

ԱՄՆ-ից պատասխանել են Ալիևի հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները զինում է Հայաստանին․ Երևանից չեն արձագանքում

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է ռուսական պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն զինում է Հայաստանին։

Կարդա ավելին

Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը պիտի վերապատրաստվի և ատեստավորվի

Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Սրա մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կարդա ավելին