Day: 20/12/2024

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում 10,2 մլրդ դոլարի է հասել

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Սրա մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի ժամանակ։

Կարդա ավելին

Աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման

2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն հանձնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Կարդա ավելին

Մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը կպահպանվի մինչև փետրվարի 1-ը

Երևանի ավագանու առաջիկա նիստում կքննարկվի մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ավտոբուսից ու մետրոյից օգտվելիս մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը պահպանել։ Սակայն, այն բացառապես էլեկտրոնային եղանակով կգործի՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Սրա մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Կարդա ավելին

Հայկական երկու ֆիլմեր ադրբեջանական սպառնալիքների տակ հետ են կանչվել միջազգային կինոփառատոներից

Աշնանը հայկական երկու ֆիլմեր գրաքննության են ենթարկվել և ադրբեջանական սպառնալիքների տակ հետ կանչվել միջազգային կինոփառատոներից։ Սրա մասին հայտնել է գրող Հովհաննես Իշխանյանը։

Կարդա ավելին

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակությունը գործուղվել է Մոսկվա։ Այնտեղ տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։ 

Կարդա ավելին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ են կիրառել

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ են կիրառել՝ ի պատասխան Վրաստանում ցուցարարների նկատմամբ ճնշումների:

Կարդա ավելին