Month: Դեկտեմբերի 2024

Երևանի հին ավտոբուսները հունվարի 1-ից ամբողջությամբ դուրս կգան երթուղուց

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսների երթևեկությունը կդադարեցվի։

Կարդա ավելին

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մեղադրվում է փողերի լվացման համար

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ԱՄՆ-ի Բելմոնտ քաղաքի 2 միլիոն 50 հազար դոլար արժողությամբ տան, Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք է դրվել

Կարդա ավելին

Փաշինյանի՝ բանավիճելու առաջարկը երեք նախագահները մերժել են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին գրառում էր կատարել։ Վարչապետը նշել էր, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ–ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Դրանից հետո Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, բանավեճի էր հրավիրել` հիմնավորելու իր ասածները։

Կարդա ավելին

Դադարեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հայաստանի տարբեր մարզերում՝ Իջևանում, Վանաձորում, Արենիում ու Կապանում, կասեցրել են տարբեր Ա/Ձ-երի ու ընկերությունների ավտոլվացման 15 կետի գործունեություն։

Կարդա ավելին

Բրազիլիայում 10 մարդ է զոհվել ինքնաթիռի ընկնելու հետևանքով

Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ 10 մարդ է զոհվել ինքնաթիռի ընկնելու հետևանքով։ Ինքնաթիռը հարվածել է տան ծխնելույզին, հետո շենքի երկրորդ հարկին, որից հետո էլ բախվել Գրամադուի բնակելի թաղամասում գտնվող բջջային հեռախոսների խանութին: Ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։

Կարդա ավելին

Քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթներ բացելու հնարավորությունը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ քննարկել է դեպի ԱՄՆ ուղիղ չվերթներ բացելու հնարավորությունը։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Կարդա ավելին