Month: Փետրվարի 2025

Քանի՞ արցախցի է 2020 թվականից հետո հեռացել Հայաստանից ու քանի՞սն են մնացել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, մինչդեռ 14,871-ը վերադարձել է։ Սա նշանակում է, որ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո Հայաստանից հեռացել և դեռ չի վերադարձել 11,526 արցախցի։

Կարդա ավելին

Փոփոխություններ Երևանի հասարակական տրանսպորտում․ ի՞նչ են ընդունել ու մերժել նիստին

Երևան քաղաքի ավագանու փետրվարի 11-ի նիստի օրակարգում քննարկման էր դրվել մայրաքաղաքի հասարակական տրանսպոտի գնային համակարգը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը դեմ էր ավագանու այն որոշմանը, որ մեկ ուղևորության համար սահմանվի 150 դրամ։

Կարդա ավելին

Երևանում կասեցվել է «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ի երկու հացի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը

Կարդա ավելին

Ֆրանսիական ընկերությունը կօգնի Հայաստանին զարգացնել արհեստական բանականությունը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական Mistral AI-ն սկսում են համագործակցություն՝ արհեստական ​​ինտելեկտի (AI) ոլորտում համատեղ նախաձեռնություններն առաջ մղելու համար։ Կողմերը համաձայնագիր են ստորագրել Փարիզում կայացած AI գագաթնաժողովում, որտեղ հավաքվել են 80 երկրների ղեկավարներ։

Կարդա ավելին

Ոստիկանությունը պետական և համայնքային կառույցների տեսանկարահանող սարքերին հասանելիություն կունենա

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական և համայնքային կառույցների տեսանկարահանող սարքերին։ Որոշման նպատակն այն է, որ տեսահսկողության առկայությունը հանրային վայրերում էականորեն նվազեցնում է հանցագործությունների թիվը։

Կարդա ավելին

Խորհրդարանում առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով

Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է ներկայիս աշխարհազորի համակարգի փոխարեն ստեղծել տեղական պաշտպանության ուժեր։ Սրա մասին խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք ներառվելու են զորամասերի ենթակայությամբ գործող զորամիավորումների կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ

Կարդա ավելին

Ե՞րբ Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից․ խորհրդարանում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու նախագիծը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), երբ ԵՄ-ի հետ ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր։ Սրա մասին նա հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Կարդա ավելին

ԵՄ փորձագիտական առաջին առաքելությունը Հայաստանում է․ քննարկվել են վիզաների ազատականացման հարցեր

Եվրոպական Միության փորձագիտական առաջին առաքելության խումբը Հայաստանում քննարկել է մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Առաքելությունը փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու է առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն։ Նրանք փորձելու են այս ընթացքում պարզել, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ։

Կարդա ավելին