Month: Փետրվարի 2025

Ոստիկանությունը հասանելիություն կունենա շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին

Այսուհետև ոստիկանությունը հնարավորություն կուենա Հայաստանի պետական և տեղական կառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով  վերահսկվող ավտոկայանատեղիներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալ տեսագրություններ։

Կարդա ավելին

Վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը Հայաստանում տուգանվում են․ նոր նախաձեռնություն է քննարկվում

Հայաստանում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը տուգանվում են։ Սրա մասին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Կարդա ավելին

Ինտերնետ շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը:

Կարդա ավելին

Համահայկական ձմեռային խաղերում հայտնի են լեռնադահուկի մրցաշարի լավագույնները

Հայաստանի Ջերմուկ քաղաքում Համահայկական երկրորդ ձմեռային խաղերն են։ 39 մարզիկ մեկնարկել է լեռնադահուկի մրցաշարը, որն անցկացվում է Արագածոտնի մարզի «Մայլեռ» հանգստյան գոտու տարածքում։

Կարդա ավելին

Վարձու աշխատողների եկամուտները կլրացվեն ավտոմատ կերպով, հայտարարագրողը պիտի ստուգի այն և հաստատի

Վարձու աշխատողների եկամուտները մեծ մասամբ ինքնաշխատ եղանակով են լրացվելու, եթե չունեն կողմնակի եկամուտներ։ Սրա մասին Ազգային ժողովում հայտարարագրման թեմայով քննարկման ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Կարդա ավելին

Նորքի այգիների տարածքում օտարված հողը վերադարձվել է պետությանը

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Գարեգին Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտ, 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը

Կարդա ավելին

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությունը կգործի փետրվարի 7-ից

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին»օրենքը ուժի մեջ կմտնի փետրվարի 7-ից։ Որոշումը ընդունվել է Կառավարությունը

Կարդա ավելին