Month: Փետրվարի 2025

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակի հասավ

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում առավելության հասավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ (2։0):

Կարդա ավելին

Ըստ հարցման՝ Հայաստանում 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ չի դժգոհում

Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ԵՄ-ի ու ԵԱՀԿԻ-ի սոցիալական հարցումների արդյունքում հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում, չի դժգոհում ոստիկանության աշխատանքից:

Կարդա ավելին

«Ամուլսարի» հանքի շահագործման համար անհրաժեշտ կլինի 300 մլն դոլար վարկ

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ «Ամուլսարի» հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարությունը բանկերի հետ ակտիվ բանակցություններ է վարում պայմանների ու գումարի չափի վերաբերյալ։ Ազատյանը հավելեց, որ ծրագրի վարկավորման արժեքը 300 մլն դոլար է

Կարդա ավելին

Հայաստանի բանկերի շահույթը 100 մլրդ դրամով աճել է

Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը փետրվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանի բանկերի շահույթն աճել է ավելի քան 100 մլրդ դրամով։ Նա նշել է, որ բանկային համակարգն աշխատել է շահույթով։

Կարդա ավելին

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հակառուսական բանաձև է ընդունել։ Այն վերաբերում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Բանաձևին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18-ը, իսկ 65-ը՝ ձեռնպահ է մնացել։ Հայաստանը ձեռնպահ մնացած երկրների թվում է եղել։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կարդա ավելին

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ աճել է 7.1 տոկոս։ Չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճին՝ նախորդ ամսվա՝ 2024 թվականի դեկտեմբերի նկատմամբ այն նվազել է 45.3 տոկոսով: Սրա մասին հրապարակել է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն։

Կարդա ավելին