Month: Մարտի 2025

Թուրքիայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը երկու մարզիկ կներկայացնի

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին կմասնակցի երկու մարզիկով: Թուրքիայի Անթալիա քաղաք մրցման կմեկնեն օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը և Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը։

Կարդա ավելին

Քրեական հետապնդում է հարուցվել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի դեմ

Հայաստանի Գլխավոր դատախազությունը միջնորդել է Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Կարդա ավելին

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը գոհ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրել է հայաստանցիների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնց հարցրել են՝ գո՞հ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից։

Կարդա ավելին

Հայաստանն օրգանների թրաֆիքինգի ցանցում. 56 երիկամ վաճառած կնոջը ձերբակալել են

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը ձերբակալել է 35-ամյա ուկրաինուհու։ Նա մեղադրվում է միջազգային օրգանների թրաֆիքինգի հանցախմբին մասնակցելու և 56 անձի երիկամի անօրինական վաճառքի մեջ։ Ղազախստանի դատարանը նրան դատապարտել էր 12 տարվա ազատազրկման, սակայն մինչ այժմ մնում է անհասկանալի, թե ինչու էր նա գտնվում ազատության մեջ։

Կարդա ավելին

Ֆինանսները թափ են հավաքում, IT-ն՝ դանդաղում, խաղային բիզնեսը՝ կանգ առնում․ ծառայությունների ոլորտն աճում է

Ծառայությունների ոլորտում հունվարին աճը կազմել է +12,6% նախորդ տարվա համեմատ։ Սա, իհարկե, դեկտեմբեր ամսվա +19,4%-ը չէ, բայց զգալիորեն ավելի բարձր է, քան 2023 թվականի սեպտեմբերից սկսած մնացած բոլոր ժամանակաշրջաններում։

Կարդա ավելին

Երևանում անշարժ գույքի գործարքները մնում են «անշարժ»

Երևանում անշարժ գույքի շուկայում 2025 թվականի հունվարին գրանցվել է գործարքների թվի նվազում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես, այս տարվա հունվարին իրականացվել է 4374 գործարք, ինչը 13,3%-ով պակաս է 2024 թվականի հունվարի 5047 գործարքներից։

Կարդա ավելին

Պաշտոնական Երևանին անհրաժեշտ Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը մեծ հետաքրքրություն ունի Հնդկաստանում արտադրված ռազմատեխնիկայի նկատմամբ՝ այն համարելով պաշտպանական բարեփոխումների առանցքային մաս։

Կարդա ավելին

Վարորդները բարձր երաժշտություն լսելու ու անհարկի ազդանշաններ տալու պատճառով տուգանվելու են

Երևանում և Հայաստանի այլ քաղաքների փողոցներում բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների և ուժեղ ձայնային խլացուցիչների կիրառումը խստիվ կարգելվի, անգամ տուգանք կսահմանվի։

Կարդա ավելին