Month: Հունիսի 2025

Պատմամշակութային հուշարձանների պահպանում Հայաստանում, լռություն՝ Արցախի մասով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել խստացնել վերահսկողությունը պատմամշակութային հուշարձանների օգտագործման նկատմամբ՝ կանխելու դրանց շահագործումը ոչ նպատակային եղանակով։ Սրա մասին նա խոսել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում։

Կարդա ավելին

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան պետբյուջեից 360 միլիոն դրամ է վատնել

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան առանց իրական անհրաժեշտության պետական բյուջեից ծախսել է մոտ 360 միլիոն դրամ։

Կարդա ավելին

Հայկական ԱԷԿ-ում գործարկվել է ժամանակակից սիմուլյատոր 3,4 մլն դոլար արժողությամբ

Հայկական ատոմային էլեկտրակայանում գործարկվել է ժամանակակից լիարժեք սիմուլյատոր (Full Scope Simulator, FSM), որի արժեքը կազմում է շուրջ 3,4 մլն դոլար։ Նախագիծը իրականացվել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության աջակցությամբ։ Սիմուլյատորը նախատեսված է ԱԷԿ-ի աշխատակիցների պատրաստվածության բարձրացման եւ կայանի անվտանգ շահագործման մակարդակի ամրապնդման համար։

Կարդա ավելին

Վրացական կողմը խոչընդոտում է հայկական գինու ու կոնյակի տարանցումը

Ալկոհոլային խմիչքներ արտադրող ավելի քան տասը հայկական ընկերություններ դիմել են պետական և միջազգային կառույցներին՝ պահանջելով գնահատել Վրաստանի մաքսային տարածքով տարանցիկ արտահանման շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Ըստ Հայաստանի արտադրողների և գործարարների միության՝ խնդիրը սպառնում է հայ արտահանողներին շուկաներ կորցնելու վտանգով։

Կարդա ավելին

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ՝ 12 տարի կասեցված գործի շրջանակում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։Նա մեղադրվում է կաշառք պահանջելու և դատավորի լիազորությունները չարաշահելու

Կարդա ավելին

Ռուբեն Հայրապետյանին օժանդակող ևս 7 անձ մեղադրյալի աթոռին է․ նրանք 152 միլիոն դրամ են հափշտակել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին օժանդակող ևս 7 անձ մեղադրյալի աթոռին է։ Վերջիններս պատրաստել են իրավունք վերապահող իրավաբանական փաստ հավաստող ակնհայտ կեղծ փաստաթղթեր։ Խոսքը կատարողական ակտերի մասին է։ Դրանցով ներկայացվել են փաստացի չկատարված աշխատանքները՝ որպես կատարված, ինչպես նաև կատարվել անհիմն փոխանցումներ։ Գործը վերաբերում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի բարեգործական ծրագրով ֆուտբոլի ֆեդերացիային Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան քաղաքներում մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման համար գումար հատկացնելուն։

Կարդա ավելին