Month: Հունիսի 2025

Խելացի անասնաշենքեր կառուցելու համար 3 նոր մոդել կգործի․ պետության կողմից սուբսիդավորումը բարձրացել է

Խելացի անասնաշենքեր կառուցելու ծախսերի համար պետությունը կփոխհատուցի մինչև 70 տոկոսի չափով։ Կառավարությունը վերագնահատել է անասնաֆերմայի կառուցման համար պահանջվող ծախսերը, բարձրացրել է ներդրվող և փոխհատուցվող գումարների շեմերը։ Գրեթե 30%–ով ավելացվել է գնառաջարկությունը ներդրվող գումարների չափը։

Կարդա ավելին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան նոր ձևաչափով կանցկացվի առաջիկա երեք մրցաշրջաններում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ համագործակցելով Բարձրագույն և Առաջին լիգայի ակումբների հետ, հաստատել է առաջնության նոր ձևաչափը 2026/27, 2027/28 և 2028/29 մրցաշրջանների համար։ Հաջորդ մրցաշրջաններից սկսած Բարձրագույն խմբին կմասնակցի 10 թիմ։ Առաջնությունը կանցկացվի երեք փուլով՝ ընդհանուր առմամբ 27 տուրով։

Կարդա ավելին

Հայաստանում սկիզբ է դրվում առողջապահական նոր համակարգի ներդրմանը

Հունիսի 3-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված ընթացիկ աշխատանքները։

Կարդա ավելին

Սննդամթերքի գների աճը շարունակվում է

Հայաստանում սննդամթերքի գները 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրել են շոշափելի աճ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ուսումնասիրության ներքո գտնվող 12 ապրանքախմբերից 7-ում արձանագրվել է գների բարձրացում։

Կարդա ավելին

Միանվագ 1 միլիոն դրամ կստանան 100 տարին լրացած կենսաթոշակառուները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի համաձայն՝ 100 տարին լրացած կենսաթոշակառուները կստանան 1 միլիոն դրամի չափով միանվագ դրամական աջակցություն։ Աջակցությունը հասանելի կլինի այն տարեցներին, ովքեր ունեն կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք և այն ստանում են անկանխիկ եղանակով։ Իսկ եթե շահառուն դրամը ստանում է կանխիկ, ապա աջակցությունը կտրամադրվի՝ վճարման եղանակը փոխելուց հետո։

Կարդա ավելին

Լոռիում և Տավուշում ջրհեղեղների պատճառած վնասը հատուցելու համար կհատկացվի լրացուցիչ 6.6 միլիարդ դրամ

Լոռու և Տավուշի մարզերում գարնանը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման, փլուզումները վերականգնելու համար կտրամադրվի ևս 6,6 միլիարդ դրամ։ Կառավարության, ՄԱԿ-ի ու Եվրամիության համատեղ հաշվարկներն աղետից տուժած 9 համայնքների համար գնահատվել է շուրջ 110 միլիոն դոլար։

Կարդա ավելին

Վերամեկնարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը

2025 թվականի հունիսի 1-ից սկսած՝ Հայաստանի կառավարությունը վերամեկնարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղված լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագիրը։

Կարդա ավելին