ԱշխարհՍպորտ

Վինիսիուսը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ FIFA The Best 2024-ի պաշտոնական արարողությունը։

Արարողության ընթացքում հայտարարվել են տարվա լավագույն ֆուտբոլիստի, լավագույն ֆուտբոլիստուհու, լավագույն դարպասապահի, կանանց թիմի լավագույն դարպասապահի, տղամարդկանց թիմի լավագույն մարզչի և կանանց թիմի լավագույն մարզչի, ինչպես նաև այլ անվանակարգերում հաղթողների անունները։ Ընդհանուր առմամբ, շնորհվել են մրցանակներ 11 անվանակարգում։

Տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)

Քվեարկության արդյունքում բրազիլացի ֆուտբոլիստը գերազանցել է հետևյալ մրցակիցներին՝ Ջուդ Բելինգեմ, Կիլիան Մբապե, Դանիել Կարվախալ, Ֆեդերիկո Վալվերդե (բոլորն՝ Մադրիդի «Ռեալ»), Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»), Լամին Յամալ («Բարսելոնա»), Էրլինգ Հոլանդ, Ռոդրի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ֆլորիան Վիրտց («Բայեր») և Տոնի Կրոս:

Տվյալ մրցանակը շնորհելու ժամանակ հաշվի է առնվել ֆուտբոլիստների ելույթները 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Հաղթողը որոշվել է հավաքականների ավագների և մարզիչների, երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկությամբ:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի՝ Այտանա Բոնմատի («Բարսելոնա»), 

Տղամարդկանց թիմի լավագույն մարզիչ՝ Կառլո Անչելոտի («Ռեալ»), 

Կանանց թիմի լավագույն մարզիչ՝ Էմմա Հեյզ («Չելսի», ԱՄՆ հավաքական),

Տղամարդկանց լավագույն դարպասապահ՝ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա, «Ասթոն Վիլա»),

Կանանց լավագույն դարպասապահ՝ Ալիսա Նաեհեր («Չիկագո Ռեդ Սթար»),

Տարվա 11 լավագույն ֆուտբոլիստները՝ Էմիլիանո Մարտինես, Դանի Կարվախալ, Անտոնիո Ռյուդիգեր, Ռուբեն Դիաս, Վիլյամ Սալիբա, Ջուդ Բելինգհեմ, Ռոդրի, Տոնի Կրոս, Լամին Յամալ, Էրլինգ Հոլանդ, Վինիսիուս Ժունիոր։

Տարվա 11 լավագույն ֆուտբոլիստուհիները՝ Ալիսա Նաեհեր, Լուսիա Բատլ, Էսթեր Պարեդես, Նաոմի Գիրմա, Լյուսի Բրոնզ, Այտանա Բոնմատի, Լինդսի Հորան, Պատրի Գույարո, Սալմա Պարալուելո, Կերոլայն Գրեմ Հանսեն։