ՀայաստանՍոցիալական

Բանակից փողով ազատվելու նախագիծը մերժվեց Ազգային ժողովում

Ազգային ժողովը մերժեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Քվեարկության արդյունքներով՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Նախագծին կողմ քվեարկեց ընդամենը 1 պատգամավոր, դեմ՝ 87, ձեռնպահ՝ 0։

Նշենք, որ նախագիծը նախատեսում էր հնարավորություն տալ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության փոխարեն վճարովի հիմունքներով կրճատված ծառայություն անցնել որոշ պայմաններում։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ արդեն տվել էր բացասական կարծիք։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ նախագիծը ներկայիս տեսքով անընդունելի է խմբակցության համար, ուստի օրակարգում ընդգրկման փուլից այն մերժվել է՝ հնարավոր հետագա վերանայման ակնկալիքով։

Քվեարկության արդյունքներով կողմ է քվեարկել միայն Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով