ԱշխարհՌազմական

Վերջին 24 ժամում Լիբանանում զոհվել է 136 մարդ

ALJAZEERA-ն հայտնում է Լիբանանում վերջին 24 ժամվա ընթացքում 136 զոհի մասին։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական ուժերը ռազմական գոտի են սահմանել հյուսիսային մի քանի սահմանամերձ համայնքների տարածքներում և հայտարարել՝ այդ տարածքներ մուտք գործելն արգելվում է։ Դրանից առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին հայտարարել էր Լիբանանի սահմանի մոտ «Հըզբոլլահի» թունելների ճեղքման մասին, որի նպատակն է ոչնչացնել «Հըբոլլահի» ռազմական ենթակառուցվածքները։

Ըստ ISRAEL NATION NEWS-ի՝ ոչնչացվել է «Հըզբոլլահի» հրթիռների արձակման պահեստը, որը գտնվում էր Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս ամենի ֆոնին կոչ է արել հրադադար հաստատել՝ նշելով, որ իրեն «ավելի հարմար է կանգ առնելը»։

Շուշան Ասրյան