Ռոբոտներն արդեն կարող են ինքնուրույն գործել
Ռոբոտաշինությունը մտել է նոր դարաշրջան՝ շնորհիվ NVIDIA ընկերության ներկայացրած Jetson Thor համակարգի։ Այս համակարգը թույլ է տալիս ռոբոտներին մտածել, հասկանալ և փոխազդել իրական ժամանակում՝ անկախ մշտական ինտերնետ կապից:
Jetson Thor-ը գալիս է հատուկ NVIDIA Blackwell պրոցեսորով, որը աշխատում է շատ արագ և օգնում է ռոբոտներին «մտածել» ու արագ որոշումներ ընդունել՝ համեմատած նախորդ մոդելների հետ: Այն կարող է միաժամանակ գործարկել մի քանի գեներատիվ ԱԻ մոդելներ, որոնք օգնում են ռոբոտներին ճանաչել տեսողական, լեզվաբառարանական և շարժման տվյալները, հասկանալ իրենց շրջապատը և ինքնուրույն որոշումներ կայացնել:
Jetson Thor-ը արդեն օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ արտադրություն, առողջապահություն, խելացի պահեստներ և ինքնավար մեքենաներ: Նախագծի մասնակիցներից են Amazon Robotics-ը, Meta Platforms-ը, Boston Dynamics-ը և John Deere-ը: Այս տեխնոլոգիայի միջոցով ռոբոտները կարող են գործել ավելի անկախ և խելացի, ինչը բացում է նոր հնարավորություններ՝ տնային օգնականներից մինչև արդյունաբերական ռոբոտներ:
