NAN մանկական կաթնախառնուրդների որոշ խմբաքանակներ հետ են կանչվել
ՍԱՏՄ պահանջով Հայաստանում իրականացվում է Nestlé ընկերության արտադրած NAN ապրանքանիշի մանկական կաթնախառնուրդների որոշ խմբաքանակների հետկանչ։
Հետկանչի պատճառը ցերեուլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկն է, որը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսաղիքային ցավեր։ Տոքսինի առկայությունը հայտնաբերվել է բուսական յուղերում։
Թեև տվյալ արտադրանքի օգտագործման հետևանքով հիվանդության հաստատված դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել, հետկանչը իրականացվում է նախազգուշական նպատակով։
Նույն խմբաքանակների հետկանչ իրականացվում է նաև եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա։
