Երևան–Գյումրի ավտոճանապարհին շղթայական վթար է եղել․ բախվել է 8 մեքենա, կա տուժած
Երևան–Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա բնակավայրի հարակից հատվածում, տեղի է ունեցել շղթայական ճանապարհատրանսպորտային պատահար՝ ութ տրանսպորտային միջոցի մասնակցությամբ։ Դեպքի հետևանքով մեկ մարդ տուժել է։
Ահազանգը ստացվել է փետրվարի 9-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։
Նախնական տվյալներով՝ ավտոճանապարհի 83-րդ կիլոմետրին բախվել են «VAZ-2107», «Ford Transit», «Suzuki», «Mitsubishi», «Toyota», «Land Rover» մակնիշների ավտոմեքենաներ և երկու «KrAZ» բեռնատար։
Տուժածը մինչև փրկարարների ժամանումը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում իրականացվել են անվտանգության աշխատանքներ, հոսանքազրկվել է վթարված մեքենաներից մեկը։
Դեպքի հանգամանքները ճշտվում են։

