YouTube-ը Հայաստանում գործարկում է մոնետիզացիան

YouTube-ը հայտարարել է, որ իր Partner Program-ը (մոնետիզացիան) հասանելի է դառնում նաև Հայաստանում։

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը ողջունել են YouTube-ի հայտարարությունը՝ ընդգծելով, որ հարթակի ներգրավվածության ընդլայնումը կնպաստի Հայաստանի թվային էկոհամակարգի ամրապնդմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մոնետիզացիայի գործարկումը կարող է դառնալ ստեղծագործական աշխատանքի, կրթական բովանդակության և փոքր թվային բիզնեսների զարգացման խթան, ինչպես նաև նպաստել հայ ստեղծագործողների մրցունակության բարձրացմանը միջազգային հարթակներում։

YouTube-ի մոնետիզացիան ստեղծագործողներին հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ գովազդից, ալիքների անդամավճարներից, ապրանքների վաճառքից և ֆինանսական աջակցությունից։

Նախարարության գնահատմամբ՝ սա կարևոր քայլ է թվային ձեռներեցության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։

Գործընկեր դառնալու համար ալիքը պետք է ունենա 500 և ավել հետևորդ, հաստատված 3 հրապարակում վերջին 12 ամսում կամ 3 մլն դիտում կարճ հոլովակների համար՝ վերջին 3 ամսում։ Իսկ գովազդային շահառու դառնալու համար անհրաժեշտ է ունենալ ավելի քան 1000 հետևորդ, 4 հազար ժամ դիտում վերջին 12 ամսում կամ 10 մլն դիտում կարճ հոլովակների համար՝ վերջին 90 օրում։

Մարինա Գրիգորյան