Մայր Աթոռը դատապարտում է Գարեգին Երկրորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին խստորեն դատապարտել է ՀՀ դատախազության կողմից Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և նրա ելքը Հայաստանից արգելելը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս գործողությունները անհիմն, անօրինական և քաղաքական բնույթի են, խոչընդոտում են Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։
Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ հայրապետի հովվապետական գործունեությունը։ Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը
Մայր Աթոռը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց հայրապետի, վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված որոշումները, քանի որ դրանք պառակտում են հասարակությունը և նվազեցնում պետության վարկն ու հեղինակությունը։

