Հայաստանը և Հունաստանը խորացնում են տեխնոլոգիական համագործակցությունը

Այսօր՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում, երկու երկրների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Այն ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։

Լրագրողների հետ զրույցում Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ Հայաստանի ու Հունաստանի միջև արդեն կայացած տեխնոլոգիական համագործակցությունն այժմ նոր ընթացք է ստանում՝ հստակեցնելով հետագա համագործակցության ուղիները։

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության խորացումը և ԱՄՆ-ից սպասվող ներդրումները մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի այլ գործընկերների շրջանում, ինչը ևս կնպաստի տարածաշրջանային տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը։

Մարինա Գրիգորյան