Խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը կավելանա 30 տոկոսով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող խնամքի հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կբարձրանա։ Այդ մասին սոցիալական ցանցում հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ փոփոխությունը կվերաբերի երեխաների, տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններին, ինչպես նաև երեխաների ցերեկային խնամքի ծառայություններին։ Աշխատավարձերի բարձրացումը կգործի ապրիլի 1-ից և կկազմի 30 տոկոս։

Նախարարն ընդգծել է, որ այդ հնարավորությունը ստեղծվել է ֆինանսական կարգապահության և կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում։ Աշխատակիցները բարձրացված աշխատավարձը կստանան մայիս ամսին։

Թորոսյանը նաև նշել է, որ ակնկալում է աշխատանքի որակի բարելավում և վստահեցրել, որ շարունակելու են քայլեր ձեռնարկել ոլորտում աշխատանքային պայմանների զարգացման ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով