
Ավելի քան 2400 մասնակից՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին
Այսօր Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
Էջմիածնում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն անդրադարձել է այս տարվա «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին։
Այս տարի մրցաշարին շուրջ քսան օտարերկրացիներ են մասնակցել ընդհանուր հաշվարկում: Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի 40% աճ ենք ունեցել քանակական առումով: Նախորդ տարի բոլոր մարզաձևերից անցկացված մրցաշարերին շուրջ 6700 մասնակից ենք ունեցել, իսկ այս տարի այդ թիվը կազմում է շուրջ 9800՝ մարզային և համայնքային փուլերը միասին:
Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական մրցանակներ՝ 50․000-1․000․000 դրամ։
Շուտով կկայանա մրցաշարի պարգևատրման արարողությունը:
Շուշան Ասրյան