ՀայաստանՔաղաքականություն

Կքրեականացվի թեկնածուներին մանդատից հրաժարվելուն հարկադրելը

Ազգային ժողով է ներկայացվել ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։

Փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի ընտրությունների թեկնածուներին մանդատից հրաժարվելուն հարկադրելը քրեականացվի։

Օրինագծով այսուհետ հիմնադրամները ևս կկարողանան կատարել դիտորդական առաքելություն: Առաջարկվում է ռազմական կամ արտակարգ դրության դեպքում ընտրական գործընթացը դադարեցնել, իսկ դրանց ավարտից հետո՝ սկսել կրկին։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը նշել է, որ այս փոփոխությունների ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից: Փաթեթը արժանացել է նաև Վենետիկի հանձնաժողովի դրական արձագանքին:

Շուշան Ասրյան