
Առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս
Կոտայքի և Վայոց ձորի մարզերում մսի իրացմամբ ու մատակարարմամբ զբաղվող 6 տնտեսվարողների մոտ արձանագրվել են խախտումներ։ Առգրավվել է ոչ սպանդանոցային ծագում ունեցող ավելի քան 70 կգ միս-մսեղիք։ Առգրավված խմբաքանակները ոչնչացվել են այրման միջոցով։ Այս մասին հայտնել է Սննդամթերի անվտանգության տեսչական մարմինը։
Մշտադիտարկումներ անց են կացվել ընդհանուր առմամբ 59 տնտեսվարողների մոտ՝ 45-ը Կոտայքի մարզում, 14-ը՝ Վայոց ձորում։
Արձանագրվել են նաև խոչընդոտման դեպքեր։