ՀայաստանՏնտեսություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսական աճը 2025-ին կանխատեսում է 5 տոկոս

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի տնտեսական աճը 2025 և 2026 թվականների համար կանխատեսում է 5% և 4.5%։ Բանկը նշել է, որ կան ռիսկեր։

Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի տնտեսական աճը դանդաղում է։ Իրական ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5.9%-ով՝ համեմատած 2023 թվականի 8.3%-ի և 2022 թվականի 12.6%-ի հետ։ Վերլուծաբանները նշում են, որ աշխարհաքաղաքական անկայունությունը մնում է հիմնական ռիսկը, քանի որ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ավարտի հետաձգումները կարող են բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա։

Ապրիլին ԵԱԶԲ-ն ակնկալում էր, որ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ արդյունաբերական ոլորտի վերականգնման շնորհիվ։ Հայաստանի 2025 թվականի պետբյուջեով նախատեսված է 5,1% տնտեսական աճ։ Կենտրոնական բանկը կանխատեսում է 4,8-7% աճ, իսկ 2026-ին՝ 4,1-4,7%։

Միջազգային մյուս կառույցների կանխատեսումները՝

— Համաշխարհային բանկ – 5%
— Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) – 4,9%
— Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ) – 4,8%
— Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) – 6%
— Fitch Ratings – 4,9%
— ՄԱԿ – 5,2% (2026-ին՝ 4,7%)