«Հըզբոլլահի» նոր առաջնորդի հետ կապը կորել է
«Հըզբոլլահի» նոր առաջնորդ Հաշեմ Սաֆիեդինի հետ կապը հոկտեմբերի 4-ից կորել է։ Այս մասին հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։ Ամենայն հավանականությամբ՝ նա սպանվել է Իսրայելի կողմից հինգշաբթի օրը Բեյրութին հասցված ուժեղ ավիահարվածից հետո։ Տարածքը, որտեղ եղել են Սաֆիեդինը և իր աջակիցները, շարունակում է մնալ վտանգավոր գոտում։ Դա խանգարում է որոնողական աշխատանքներին։
«Հըզբոլլահը» դեռ չի արձագանքել այս նորությանը։ Նախկին առաջնորդ Հասան Նասրալլահը սպանվել էր սեպտեմբերի 28-ին՝ ավիահարվածից հետո։