Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում հաղթեց Մոլդովային
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում ընկերական խաղի շրջանակում մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ ու կարողացավ հաղթանակի հասնել խոշոր՝ 9։1 հաշվով։
Հայաստանի հավաքականից աչքի ընկան հեթ-տրիկով Դենիս Նեվեդրովը և Ռաֆիկ Մելիքյանը, դուբլ ձևակերպեցին Վլադիմիր Սանոսյանն ու Գարեգին Մաշումյանը, ինքնագոլի հեղինակ դարձավ նաև Վասիլևիչը։ Մոլդովայի միակ գոլը հեղինակեց Քրիստիան Օբադայան։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը դեկտեմբերից 9-ից մինչև 2025 թվականի ապրիլի 46-ը կպայքարի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի համար։ Հիմնական փուլի 10 խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած ընտրանիները միանգամից նվաճում են եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ մյուս 4 ուղեգրերը կխաղարկվեն երկրորդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 8 թիմերը։
Հայաստանը 6-րդ խմբում է։ Մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։