Հենրիխ Մխիթարյանն օգնեց «Ինտերին» հաղթանակ տոնել
Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Ֆրիուլի» մարզադաշտում հաղթանակի հասավ «Ուդինեզեի» նկատմամբ 3։2 հաշվով։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և օգնեց իր թիմին հաղթել։
35-ամյա ֆուտբոլիստը փոխանցումների 91% ճշգրտություն է ցույց տվել (39/43), կատարել է 1 սրող փոխանցում, 1 հաջողված դրիբլինգ։ 6 մենապայքարներից հաղթել է 3-ում, 8 անգամ կորցրել գնդակը, 3 անգամ հեռացրել այն։
Ըստ Sofascore-ի՝ հայ կիսապաշտպանը ստացել է 6․9 գնահատական։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լաուտարո Մարտինեսը (8․3 գնահատական), ով դարձել է դուբլի հեղինակ։
Հաղթանակից հետո «Ինտերն» ունի 11 միավոր ու երկրորդն է, «Ուդինեզեն» 10 միավորով 5-րդն է: