«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանվել է վաճառքի
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանվել է վաճառքի, սրա մասին հայտնում է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
Ակումբի սեփականատերը նշել է գլխավոր ու միակ պատճառը իր այս որոշման՝ վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքը, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելին։
Արթուր Սողոմոնյանը տեսանյութի միջոցով հայտնել է ու խոսել ակումբը վաճառքի հանելու որոշման մասին։