Day: 08/07/2025

Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից․ նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ միաձայն (62 կողմ, 0 դեմ) համաձայնություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին։

Կարդա ավելին

Ինչո՞ւ է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված Հայաստանում կատարվող զարգացումներով

Հայաստանում վերջին շաբաթներին սրվող պետություն-եկեղեցի հարաբերությունները դուրս են եկել երկրի սահմաններից։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) պաշտոնական հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերջին զարգացումների կապակցությամբ՝ կոչ անելով իշխանություններին հարգել կրոնական ազատությունը և զերծ մնալ հոգևորականների նկատմամբ ճնշումներից։

Կարդա ավելին

Փոփոխություն դրոշմավորման համակարգում․ ներմուծվող ապրանքների մասին հայերեն տեղեկատվությունը հասանելի կլինի առանց լրացուցիչ պիտակների

Սպառողները շուտով կկարողանան պարզել ներմուծվող ապրանքների բաղադրությունը և ծագման երկիրը բջջային հավելվածի միջոցով՝ առանց թղթային պիտակները որոնելու։

Կարդա ավելին

Հայտնի են դարձել նոր մանրամասներ ՀԷՑ-ում իրականացված խուզարկությունների վերաբերյալ

Հուլիսի 8-ին իրականացված խուզարկությունների շրջանակում իրավապահներն այցելել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կենտրոնական գրասենյակ և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի բնակարան։

Կարդա ավելին