Month: Հուլիսի 2025

Երևանում տոմսային միասնական համակարգը շարունակելու է գործել երեք տարբերակով

Օգոստոսի 1-ից Երևանում շարունակելու է գործել հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որն ուղևորներին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել երեք տարբեր եղանակով։

Կարդա ավելին

Նոր Հաճնի կամուրջը հուլիսի 16-ից ժամանակավորապես կփակվի

Հրազդանի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի երկհարկանի կամուրջը հուլիսի 16-ից ժամանակավորապես կփակվի։ Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կամրջի երթևեկությունը կդադարեցվի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով։

Կարդա ավելին

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին դեսպան Ավետ Ադոնցի գույքն ու գումարները

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայց է ներկայացրել դատարան՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան, նախկին արտգործնախարար Ավետ Ադոնցից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու գույքային արժեքներ։

Կարդա ավելին

Արցախցիները դադարեցնում են փողոցային պայքարը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ժամանակավորապես դադարեցնում են փողոցային պայքարը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը՝ ընդգծելով, որ որոշման պատճառը հասարակության աջակցության պակասն է։

Կարդա ավելին

ԱՄՆ-ն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքի ճանապարհը․ եթե համապատասխանի Հայաստանի սկզբունքներին, կիրականանա

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել Սյունիքի ճանապարհի կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար։ Սրա մասին հայտնել է Middle East Eye-ը։

Կարդա ավելին

ԵՄ-ն խոստանում է ավելի քան 2.5 միլիարդ եվրո ներդրում՝ Հայաստանի զարգացման համար

Եվրամիությունը պատրաստվում է մինչև 2.5 միլիարդ եվրո ներդրում անել Հայաստանում։ ԵՄ-ն նպատալ ունի աջակցել երկրի տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների վերանորոգմանը և սոցիալական կայունությանը։ Սրա մասին հայտարարվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եռակողմ հանդիպումից հետո։

Կարդա ավելին

Սամվել Կարապետյանը կալանքից հայտարարում է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

«Տաշիր» խմբի հիմնադիր ու ղեկավար Սամվել Կարապետյանը, ով այս պահին կալանավորված է Հայաստանում, հայտարարել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մտադրության մասին։ Սա նրա առաջին ուղերձն է հանրությանը՝ կալանավորումից հետո։ Կարապետյանը շեշտում է՝ նպատակ ունի ձևավորել սկզբունքային նոր թիմ, որն ունենալու է իր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Կարդա ավելին