Month: Հուլիսի 2025

Հայտնի են դարձել նոր մանրամասներ ՀԷՑ-ում իրականացված խուզարկությունների վերաբերյալ

Հուլիսի 8-ին իրականացված խուզարկությունների շրջանակում իրավապահներն այցելել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կենտրոնական գրասենյակ և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի բնակարան։

Կարդա ավելին

Հայաստանի արտաքին առևտրի կտրուկ անկում․ ի՞նչ է փոխվել 2025-ին

2025 թվականը Հայաստանի արտաքին առևտրի համար սկսվել է լուրջ անկմամբ։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրի առևտրաշրջանառությունը կրճատվել է գրեթե կեսով՝ 49 տոկոսով։ Եթե անցած տարի նույն ժամանակահատվածում շրջանառությունն ավելի մեծ էր, ապա այս տարի այն կազմել է մոտ 7.9 միլիարդ դոլար։ Միայն մայիս ամսին մենք գրանցել ենք մոտ 29% անկում, իսկ ապրիլի համեմատ՝ ավելի քան 14% նվազում։

Կարդա ավելին

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժումներ են իրականացնում

Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա հատման մոտ ապամոնտաժվում են մի շարք կառույցներ։ Ինչպես նշել է Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության պետ Ավետիք Բաբայանը, ապամոնտաժվում են այն կառույցները, որոնք ապօրինաբար եռն կառուցել, Երևանին պատկանող հողի վրա։

Կարդա ավելին

Կրոնաքաղաքական «բախումը» շարունակվում է․ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը պատասխանել է վարչապետ Փաշինյանին

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, կալանքի տակ գտնվող արքեպիսկոպոս Միքայել Աջապահայանը հայտարարել է, որ Բագրատ Գալստանյանը որևէ ահաբեկչական խումբ չի ստեղծել։ Այսպես է նա արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առավոտյան գրառմանը։

Կարդա ավելին

Պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այս որոշման արդյունքում հնարավոր է նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Կարդա ավելին

Ավինյանը խոստովանում է՝ երթևեկության փոփոխությունները խնդիրներ են առաջացնում, բայց անխուսափելի են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում իրականացվող երթևեկության փոփոխություններն այս փուլում որոշ անհարմարություններ են ստեղծում ավտովարորդների համար, սակայն դրանք անհրաժեշտ են՝ երկարաժամկետ դրական արդյունքի հասնելու համար։

Կարդա ավելին

Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաները կալանավորվել են կաշառք ստանալու գործով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյա և Շենգավիթ վարչական շրջանի մեկ պաշտոնյա կալանավորվել են կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

Կարդա ավելին