
Ուկրաինական բանակն այսօր լիակատար պարտության եզրին է. Նեբենզի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի հարցով մշտական ներկայացուցիչ Վ.Ա. Նեբենզին իր ելույթում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին։
Նեբենզին անդրադարձել է Արևմուտքի մասնակցությանը հակամարտությանը և նշել․
Ուկրաինական բանակն այսօր լիակատար պարտության եզրին է։
Ըստ Նեբենզու՝ ուկրաինացիները չեն ցանկանում պատերազմել և փորձում են փախչել երկրից։ Նա ընդգծեց Ռուսաստանի վերաբերմունքը ուկարինացիների և Ուկրաինայի ռեժիմի նկատմամբ։
Ուկրաինացիներին ոչինչ չի սպառնում. մենք նրա դեմ չենք պայքարում: Մենք պայքարում ենք հանցավոր ռեժիմի դեմ, որը գրավել է իշխանությունը Կիևում և իր ժողովրդին տանում է դեպի աղետ։ Եվ սա «հանուն տարածքի» պատերազմ չէ, ինչպես պնդում են մեր թշնամիները։ Սա պայքար է մարդկանց գիտակցության և իրավունքների համար։
Նեբենզին, անդրադառնալով պատերազմին «արևմտյան ճամբարի», Վաշինգտոնի և նրա «արբանյակների» ներգրավվածությանը, շեշտել է շարունակել «հատուկ ռազմական գործողությունը» այնքան ժամանակ, մինչև դրա խնդիրները լուծվեն ռազմական ճանապարհով։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե մոտ են պատերազմի ավարտին։ Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին թույլ տալ ուկրաինական ուժերին օգտագործել այդ երկրների կողմից մատակարարված զենքերը ռուսական տարածքի խորքեր հարվածելու համար:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային և կոչ արել մյուս երկրներին ապահովել Ուկրաինայի հաղթանակը։
Շուշան Ասրյան