
Դոնալդը Թրամփը դարձել է ԱՄՆ 47-րդ նախագահը
Դոնալդ Թրամփը 4 տարի անց կրկին դարձել է ԱՄՆ-ի նախագահ։ Նա ապահովել է անհրաժեշտ առնվազն 270 ձայնը՝ հաղթելով Դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսին։ Հունվարի 20-ի երդմնակալությունից հետո նա կրկին կվերադառնա Սպիտակ տուն։ Թրամփը ԱՄՆ-ի նախագահն է եղել նաև 2017 — 2021 թվականներին։
Ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ Թրամփը հաղթել է Ջորջիա, Փենսիլվանիա, Միչիգան և այլ «տատանվող» նահանգներում գրանցած հաջողությունների միջոցով։ Քամալա Հարիսը հիմնականում ստացել է ձայներ ավանդական ժողովրդավարական շրջաններից, ինչպիսիք են Վիրջինիա, Հավայի, Կոլորադո, Վաշինգտոն նահանգները։
78-ամյա Թրամփը ԱՄՆ-ի ամենատարեց նախագահն է։ Նա նաև առաջինն է ԱՄՆ-ի նախագահներից, ով մեղադրվել է հանցագործության մեջ և երկու անգամ ենթարկվել իմպիչմենթի։ Այնուամենայնիվ սա նախագահ դառնալու Թրամփի վերջին հնարավորությունն է։ Նա հետագայում չի կարող կրկին առաջադրվել նույն պաշտոնին, քանի որ Սահմանադրությունը արգելում է երրորդ անգամ նույն թեկնածուի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելը։