«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալներին ծեծի են ենթարկել
Մարտի 3-ին իրավապաշտպանները արձանագրել էին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։
Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին ինչ ենք արել, ինչի համար։ Սա ինչ ջարդ է։ Ում հրահանգով են ջարդում այդ մարկանց, — հայտնում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Դեպքին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ նշելով, որ արագ արձագանքման խումբ է ուղարկվել քրեակատարողական հիմնարկ։ Մանրամասները հայտնի չեն։ Քրեակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը հայտնեց, որ դեպքի մանրամասները պարզվում են։ Մանրամասները՝ ավելի ուշ։