ՀայաստանՊատահար

Երևան քաղաքի տարբեր հասցեներից փրկարարները հեռացրել են մոտ 228 տոննա ջուր

Սեպտեմբերի 13-14-ը Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փողոցները նորից ջրով են լցվել։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մոտ 228 տոննա ջուր է հեռացվել մայրաքաղաքի տարբեր հասցեներից։ Արգելափակումներից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։

Էլեկտրական լարերի կարճ միացման, սելավատարների և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ 65 ահազանգ է ստացվել։ Զոհեր և վիրավորներ չկան։

Նման դեպք գրանցվել էր նաև սեպտեմբերի 3-4-ը, երբ հորդառատ անձրևների պատճառով խցանվել էին Երևանի փողոցները։