Day: 08/04/2025

Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը 70 կգ քաշային կարգի եզրափակչում պարտվեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Դավիդ Բաևին ու նվաճեց արծաթե մեդալ։

Կարդա ավելին

Եկամուտների հայտարարագրերի վերջնաժամկետը կարող է հետաձգվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրել է՝ շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը։

Կարդա ավելին

Հեռուստատեսության հանձնաժողովը ճիշտ կհամարեր Հանրայինով հեռարձակել Բաքվում պահվող գերիների դատավարությունները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ազգային ժողովում անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի։ Մասնավորապես՝ նա ճիշտ է համարում, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է անդրադառնա Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և այլ գերիների դատավարություններին։

Կարդա ավելին

ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Արցախից տեղահանվածների ծննդավայրը անձնագրերում նշվում որպես Ադրբեջան

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է իրավական և տեխնիկական հիմնավորումներ՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանի քաղաքացիություն ստացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների անձնագրերում ծննդավայրը նշվում որպես Ադրբեջան։

Կարդա ավելին

Ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը շարունակում է պայքարը ոսկու համար։

Կարդա ավելին

Հայաստանը քննարկել է Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննարկել է դեպի Հայաստան Անգոլայից ադամանդի հումքի ներմուծման հնարավորությունները

Կարդա ավելին

Մանկապատանեկան մարզադպրոցները կարող են անվանակոչվել Հայաստանում ճանաչված մարզիկների անուններով

Հայաստանում նախատեսվում է մարզադպրոցները անվանակոչել հանրահայտ մարզիկների անուններով, ովքեր հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներում՝ հատկապես օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում

Կարդա ավելին