Day: 17/04/2025

System of a Down խմբի անդամներից մեկը քննադատել է Նիկոլ Փաշինյանին, ապա հեռացրել հրապարակումը

System of a Down խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը Instagram-ի էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն՝ այն ծածկելով կարմիր խաչով։ Նկարին կցված գրառմամբ երաժիշտը հայտարարել է. «Լացս գալիս է, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը։ Ով դա անում է՝ արժանի է մահվան»։

Կարդա ավելին

ԵԱՏՄ փոխադրողներին կթույլատրվի բեռնափոխադրումներ կատարել Հայաստանի ներսում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների փոխադրողներին կթույլատրվի կաբոտաժային փոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքում: Կաբոտաժային փոխադրություն համարվում է այն բեռնափոխադրումը, որը կատարվում է որևէ երկրի տարածքում՝ այդ երկրի քաղաքներից մեկից մյուսը, սակայն այլ երկրի փոխադրողի կողմից։ Մինչ այս, Հայաստանի օրենսդրությամբ նման փոխադրումները արգելված էին, բացառությամբ միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերի։

Կարդա ավելին

Չորս քաղաքական ուժ պետբյուջեից 520 միլիոն դրամի ֆինանսավորում կստանա

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը 2024 թվականի պետական բյուջեից ընդհանուր առմամբ կստանան 520.7 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 17-ի նիստում։

Կարդա ավելին

Եվրասիական զարգացման բանկը 80 հազար դոլար կտրամադրի Հայաստանին

Հայաստանի կառավարության ապրիլի 17-ի նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի ֆինանսների նախարարությանը կտրամադրի 80 հազար դոլար։ Գումարը կուղղվի նախարարության ղեկավար կազմի 55 ներկայացուցիչների կարողությունների զարգացման ծրագրին։

Կարդա ավելին