Day: 11/04/2025

ՀայաստանՍպորտ

Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել հունահռոմեական ըմբշամարտի եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար կպայքարեն 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը։

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

Հատուկ բանագնացները կրկին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Հանդիպման մասին տեղեկացրել է Ռուբեն Ռուբինյանը՝ գրառում անելով իր X էջում՝ նշելով, որ կողմերն ունեցել են լավ քննարկում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Կարդա ավելին
ՀայաստանՄշակույթ

«Գոյ» թատրոնը կշարունակի գոյություն ունենալ․ դատարանը որոշում է կայացրել

Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։ Սրա մասին հայտնել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալականՍպորտ

Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցը կկարողանա ընդունել աշխարհի առաջնությունը

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի նախագիծը պատրաստ է։ Ապրիլի 11-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մարզադպրոցն անցել է համալիր փորձաքննություն, իսկ պարզ փորձաքննությունը քաղաքապետարանը կստանա այսօր կամ երկուշաբթի։ Դրանից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Կարդա ավելին
ՀայաստանՊատահար

Պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի գործով քրեական վարույթը դատարան է հանձնվել

Դատախազը  դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Սրա մասին հայտնում են Դատախազությունից։

Կարդա ավելին
ՀայաստանՍպորտ

Երևանում առաջին անգամ կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություն

Երևանում կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի։ Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Մրցաշարին կմասնակցեն 54 երկրների 1000 մարզիկներ և պատվիրակներ:

Կարդա ավելին
ՀայաստանՏնտեսություն

«Խելացի» անասնագոմերին տրամադրվող գումարն ավելացել է, սակայն կենդանիների գլխաքանակը՝ նվազել

Ապրիլի 10-ին կայացած Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական ծրագիրը, որը մեկնարկել էր 2019-ին, արդյունավետ չի գործում։

Կարդա ավելին
ՀայաստանՌազմական

Հայ-իրանական զինված ուժերի առաջին զորավարժություններն ավարտվեցին․ ի՞նչ է ասում հարևանը

Հայաստանի ու Իրանի միջև տևական ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները ավարտվեցին։ Զորավարժությունը ենթադրում էր Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Կարդա ավելին