Day: 22/04/2025

Նոր սահմանափակում մտցնելու առաջարկ շահումով խաղերի ոլորտում 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն առաջարկում է «Գովազդի մասին օրենքում» փոփոխություններով արգելել խաղային ոլորտի գովազդները սահմանային անցման կետերում, ինչպես նաև 4 և ավելի աստղանի հյուրանոցներում։

Կարդա ավելին

Երևանի ավագանին մերժեց աղբահանության նոր վարորդների հաստիքացուցակը

Ավագանու նիստում քննարկվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում 12 վարորդի նոր հաստիք ստեղծելու հարցը։ Դրանք անհրաժեշտ էին նոր «Կարչեր» բազմաֆունկցիոնալ մեքենաների օգտագործման համար, որոնք 12-ն են։ Նրանց աշխատավարձը կազմելու էր 407․000 դրամ։

Կարդա ավելին

Հայոց ցեղասպանության հերքումը կարող է դառնալ քրեականացված

Ազգային ժողվոի «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ խմբակցությունը շրջանառության մեջ է դնում օրինագիծ, որը կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը։ Պատգմավորի գնահատմամբ՝ նախաձեռնությունը ուղղված է Թուրքիայից եկող ժխտողական ճնշմանը և ներկա իշխանությունների «համակերպված» վարքագծին։

Կարդա ավելին

Հարկ չվճարած գազալցակայանների սեփականտերերը հետախուզման մեջ են

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հաստատում է, որ գազալցակայանների սեփականատերերից մի քանիսը երկրից դուրս են եկել մինչ քրեական գործի հարուցումը։ Այդ պահին նրանց ձերբակալելու իրավական հիմքեր չեն եղել, իսկ այժմ նրանք միջազգային հետապնդման մեջ են։

Կարդա ավելին

Պռոշյանի և Քասախի բնակիչները բողոքում են, նախարարությունը՝ արձագանքում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է Քասախի և Պռոշյանի բնակիչների բողոքներին՝ նշելով, որ նրանք չեն ընդունել նախարարության առաջարկած լուծումները

Կարդա ավելին