Month: Հուլիսի 2025

ՀԷՑ-ի տնօրենը հրաժարվում է հրաժարական տալ, չնայած որ Ռոմանոս Պետրոսյանը վերջերս դարձավ ժամանակավոր ղեկավար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար և վաճառքի տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ չի պլանավորում հրաժարականի դիմում գրել:

Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր պետական կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ Ղազինյանը կազատվի իր պաշտոնից, քանի որ նա «այն մարդկանցից մեկն է, որոնց պատճառով ՀԷՑ-ը հայտնվել է այս իրավիճակում»։

Կարդա ավելին

Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալվածը կալանավորվել է

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու աղմկահարույց սպանության գործով կասկածվողը կալանավորվել է։ Խոսքը Սասուն Առուշանյանի մասին է, ով, ըստ ԶԼՄ-ների, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է եղել։

Կարդա ավելին

Թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է թարմացված վարկանիշային աղյուսակում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է իր կայուն առաջընթացը միջազգային ասպարեզում։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) հրապարակած թարմացված վարկանիշային աղյուսակում Խաչանովը բարձրացել է մեկ հորիզոնականով․ այժմ նա 16-րդ հորիզոնականում է։

Կարդա ավելին

Քննչական գործողություններ հայտնի սպորտային ակումբներում. ի՞նչ է կատարվում «Reebok»-ում և «Gold’s Gym»-ում

Այս պահին իրավապահները ստուգումներ են իրականացնում Երևանում հայտնի երկու սպորտային ակումբներում՝ «Reebok» և «Gold’s Gym»-ում։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ տեղում իրականացվում են քննչական գործողություններ՝ հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։

Կարդա ավելին

Հայաստանն ու Վրաստանը նոր համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու Վրաստանը նոր պայմանավորվածության են հասել՝ վերաբերող իրենց տարածքում ապօրինի հայտնված քաղաքացիների վերադարձին։ Թբիլիսիում ստորագրվել է երկու երկրների միջև ռեադմիսիայի համաձայնագիր, որը պարզ ձևով նշանակում է՝ եթե որևէ երկրի քաղաքացի հայտնվում է մյուսի տարածքում՝ առանց օրինական հիմքի, նա կարող է վերադարձվել հայրենիք։

Կարդա ավելին