
Ժնևում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում։ Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի քարտուղարը։
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մասնակցել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը։
Ժնևում նաև նախատեսված էր Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև հանդիպում։ Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է հանդիպումից։
Երկու օր առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում հանդիպել է Քուրթուլմուշի հետ։ Նրանք քննարկել են Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Շուշան Ասրյան